Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
26.06.2020 | 00:01
Ծած­կիր մեզ Քո թևե­րի տակ,
Թխս­կա­նի նման հա­վա­քիր թևե­րիդ մոտ,
Տա­քաց­րու մեզ, գուր­գու­րիր,
Այն­պես ենք մր­սում ու այն­քա՜ն որբ ենք:
Խոս­տու­միդ հար­մար ա­պա­քի­նիր մեզ.
Որ մե­կը չու­նենք մեզ ջու­րը գցի`
Բե­հեզ­դա­նե­րի:
Ա­սա՛ , ա­սա՛, Տե՛ր, խոս­քե­րը կյան­քի.
-Վերց­րու՛ ան­կո­ղինդ ու շուտ տուն գնա….
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 5130

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ